ԱՄՆ-ի ռազմական հարվածները Իրանի երեք միջուկային օբյեկտներին չեն ոչնչացրել երկրի միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչները և, հավանաբար, միայն ամիսներով հետ են մղել այն՝ ըստ ԱՄՆ հետախուզության նախնական գնահատականի, հաղորդում է CNN-ը: «Այս ենթադրյալ գնահատականի արտահոսքը հստակ փորձ է նվաստացնելու նախագահ Թրամփին և վարկաբեկելու այն քաջարի կործանիչ օդաչուներին, ովքեր հիանալի աշխատանք են կատարել Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու համար»,- CNN-ին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը:               
 

«Մեծ պատասխանատվություն է Խաչատրյանի հայրենիքում օպերա ներկայացնելը»

«Մեծ պատասխանատվություն է Խաչատրյանի հայրենիքում օպերա ներկայացնելը»
04.04.2017 | 10:22

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կայացավ կանադացի կոմպոզիտոր Ռոն Հաննահի «Լուսավորիչ» օպերայի առաջնախաղը: Լիբրետոյի հեղինակն է Անդրեա Մելլիսը: Օպերայի բեմադրությունն իրականացնում է Մշակութային կրթության աջակցության հիմնադրամը՝ մշակույթի նախարարության աջակցությամբ: Մինչ օպերայի առաջնախաղը թատրոնի ճեմասրահում բացվեց հանրապետության գեղարվեստի և արվեստի դպրոցների սաների գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը (կազմակերպիչն է «Անահիտ Ցիցիկյան» հիմնադրամը)` «Դեպի լույս» խորագրով։
«Լուսավորիչ» օպերայի հեղինակ, կոմպոզիտոր ՌՈՆ ՀԱՆՆԱՀԸ մի քանի տարի առաջ այցելել է Հայաստան, իր իսկ խոսքով` անչափ տպավորվել պատմամշակութային հուշարձաններով, առաջին անգամ լինելով Խոր վիրապում` մեծ հետաքրքրությամբ է ծանոթացել Գրիգոր Լուսավորչի զարմանալի պատմությանը և սիրով գրել այս ստեղծագործությունը:

«Շատ եմ սիրում Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները: Ինձ համար մեծ պատասխանատվություն է Խաչատրյանի հայրենիքում օպերա ներկայացնելը»,- ընդգծել է Ռոն Հաննահը: Երաժիշտն իր օպերայում նաև հայկական ժողովրդական չորս երգ է ընդգրկել:
ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում «Լուսավորիչ» օպերան կներկայացվի նաև Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում: «Լուսավորիչ» օպերայի բեմականացումը նվիրվում է Հայաստանի Հանրապետության և Ավստրիայի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Կանադայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակներին:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1654

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ